News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով երեքշաբթի հանդիպել է Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, խոստացել է աջակցել՝ Բելառուսում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար երկխոսություն կազմակերպելու գործում: Այս մասին բելառուսական ընդդիմության առաջնորդը հայտնել է Մակրոնի հետ հանդիպումից հետո:

«Նա խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի մեր երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարվի»,-ասել է Տիխանովսկայան:

Երկուշաբթի Վիլնյուսում մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնն ընդգծել է իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսության կազմակերպման հարցում համագործակցության անհրաժեշտությունը:

Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչյուսը հաստատել է Մակրոնի եւ Տիխանովսկայայի հանդիպման փաստը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ