News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Սաուդյան Արաբիայի հայտարարությունները այդ երկրի տարածքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) բջջի գործունեության մասին։ Երեքշաբթի համապատասխան հայտարարություն է կատարել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանին ուղղված Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների վերջին մեղադրանքները երկար տարիներ շարունակ այդ երկրի հիմնազուրկ եւ կրկնվող հայտարարությունների շարունակությունն են»,- Իրանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նա։ Խաթիբզադեի խոսքով՝ «սաուդյան իշխանություններն օգտագործել են Իրանի դեմ մտացածին գործ, որ շեղեն հանրային կարծիքը եւ թաքցնեն իրենց անհաջող գործողությունները»։

Երկուշաբթի Սաուդյան Արաբիայի Պետանվտանգության վարչությունը հայտնել էր ահաբեկչական բջջի ոչնչացման մասին, որի անդամները, ինչպես հայտարարում են Էր Ռիադից, պատրաստություն են անցել Իրանում ԻՀՊԿ օբյեկտներում։ Նշվում է, որ 10 մեղադրյալներից 3-ը անմիջականորեն ուսանել են ԻՀՊԿ ճամբարներում, իսկ մնացյալը նրանց օժանդակություն են ցուցաբերել։ Խուզարկությունների ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ, հրաձգային զենք, այդ թվում՝ ինքնաձիգներ եւ դիպուկահար հրացան, ռազմամթերք, կապի միջոցներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ