News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա վճռականորեն կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

«Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական անձանց շրջանում մահվան եւ վիրավորումների, ինչպես նաեւ խաղաղ բնակչությանը հասցված վնասների մասին հաղորդագրություններից:

Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը եւ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` ապահովելով խաղաղ բնակչության եւ մարդկանց պաշտպանությունը եւ կանխելով հիմնական քաղաքացիական ենթակառուցվածքների վնասները»,- նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ