ԵԱՀԿ Մշտական խորհուրդը կքննարկի ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը: «ԵԱՀԿ Մշտական խորհուրդը այսօր ժամը 1700-ին՝ կենտրոնական Եվրոպայի ժամանակով, հատուկ նիստ կանցկացնի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում վերջին զարգացումները քննարկելու համար: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կներկայացնի վերջին տեղեկատվությունը»,- ասվում է ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահության հաղորդագրության մեջ, որը տեղադրվել է Twitter-ում: