Հայաստանը պատրաստ է հոկտեմբերի 9-ին Երեւանում անցկացնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:
«Հայկական կողմը հանձնաժողովին տեղեկացրել է հոկտեմբերի 9-ին Երեւանում միջկառավարական խորհուրդը անցկացնելու պատրաստակամության մասին: Ընդունել ենք ի գիտուտթյուն: Կարծում եմ՝ փոխվարչապետները հինգշաբթի օրը կքննարկեն այս հարցը խորհրդի նիստում»,- գրել է Մալկինան Facebook-ում: