News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Microsoft-ը հաղորդել է, որ անցած տարվա ընթացքում (2019-ի հուլիսից մինչեւ 2020-ի հունիս) կորպորացիայի կողմից գրանցված կիբերհարձակումների մեծ մասը կապված էր Ռուսաստանի, ինչպես նաեւ Իրանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի գործողությունների հետ: Այս մասին ասվում է ընկերության կայքում հրապարակված կիբերանվտանգության վերաբերյալ տարեկան զեկույցում: Microsoft-ը պարզաբանել է, որ իրենք օգտվողներին տեղեկացնում են պետությունների իշխանությունների կողմից արտոնված հաքերային հարձակման (NSN, nation state notification) մասին, փոխանցում է ՌԲԿ-ն:

Այդպես, ըստ ներկայացված ժամանակացույցի, նշված ժամանակահատվածում Ռուսաստանին բաժին է ընկել NSN-ների 52 տոկոսը: Դրան հաջորդում են Իրանը (25 տոկոս), Չինաստանը (12 տոկոս), Հյուսիսային Կորեան (11 տոկոս):

Հարձակման թիրախներն առավել հաճախ ԱՄՆ-ն է (69 տոկոս), Մեծ Բրիտանիան (19 տոկոս), Կանադան (5 տոկոս), Հարավային Կորեան (4 տոկոս) եւ Սաուդյան Արաբիան (3 տոկոս), հայտնում է Microsoft-ը:

2019 թվականին ընկերությունն ընդհանուր ավելի քան 13 միլիարդ կասկածելի էլ-նամակ է արգելափակել, որոնցից ավելի քան 1 միլիարդը ֆիշինգային էջերի հղումներ է պարունակել` էջերի տվյալները ստանալու համար: Հարձակումների ընդհանուր ծավալը 2019 թվականի երկրորդ կիսամյակի համեմատ 2020 թվականի առաջին կիսամյակում աճել է շուրջ 35 տոկոսով, վկայում է զեկույցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ