News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սառեցված հակամարտությունը» սրվել է: Այն, որ շատերին Արեւմուտքում կարող է աննշան թվալ բախումը աշխարհի հեռավոր անկյունում, իրականում լուրջ հետեւանքներ ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, գրում է Ջեյմս Ստավրիդիսը Bloomberg-ում:

«ՆԱՏՕ-ի աշխատելու ընթացքում մի քանի անգամ այցելել եմ այդ 2 երկրներ: Ատելության ու անվստահության մթնոլորտ էր: Երկու երկրների պաշտպանության նախարարներն այդ ժամանակ ատում էին միմյանց, եւ այն ամենը, ինչի մասին նրանք ուզում էին խոսել՝ միմյանց երկերեսանիությունն էր ու ծախվածությունը, չնայած  երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամներ չեն։ Կողմերից ոչ մեկ չէր ցանկանում զիջել ոչ մի դյույմ՝ ոչ ուղիղ, ոչ անուղղակի իմաստով:

ՆԱՏՕ-ում իմ աշխատելու 4 տարում ադրբեջանցիները մի շարք թույլ ռազմական հարձակումներ են իրականացրել, որոնք հայերը հեշտությամբ կասեցրել են: Մեր հետախական տվյալները ցույց են տվել, որ հայերը գրեթե միշտ հաղթում են, եթե գործը հասնում է լուրջ դիմակայության: Ռուսաստանը զենք է մատակարարել երկու կողմերին էլ, նաեւ ուսուցանել, եւ իրականում ռուսները որոշակի հանգստացնող ազդեցություն են ունեցել:

Վերջին էսկալացիայում, ինչպես սովորաբար, կողմերը մեղադրում են միմյանց: Հուլիսին եւս լարվածության բռնկում կար, ինչի հետեւանքով մոտ տասնյակ ադրբեջանցի սպանվեց: Այժմ կորուստները հարյուրների են հասնում: Կիրակի յուրաքանչյուր կողմ զորակոչ հայտարարեց ու ռազմական դրություն մտցրեց: Երեքշաբթի Հայաստանը հայտնեց, որ իր ինքնաթիռներից մեկը խոցվել է թուրքական F-16-ի կողմից, սակայն Թուրքիան հերքում է մեղադրանքները:

Բացակայում է որեւէ իրական քայլ արտաքին երկրների կողմից, որպեսզի միջամտեն ու հասնեն հրադադարի մասին նոր պայմանավորվածության, գոնե ժամանակավոր։ Վերջին ջանքերը գործադրել է Մինսկի խումբը, որի կազմում են Ֆրանսիան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը:

Վերջին բռնկման մեջ հատկապես վտանգավոր է այն, որ Թուրքիան եւ Ռուսաստանը մեծապես աջակցում են տարբեր կողմերի: Թուրքիան չի սիրում հայերին եւ աջակցում է իր մուսուլման եղբայրներին Ադրբեջանում: Ռուսաստանն էլ Հայաստանի հետ փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր եւ ջերմ հարաբերություններ ունի:

Տարածաշրջանում այլ երկրներն են՝ մշտապես անկայուն Վրաստանն ու Ամերիկայի համառ թշնամիներից Իրանը:

Եվ այդ նավթով հարուստ Ադրբեջանը՝ 7 մլրդ բարել պաշարներով եւ բնական գազի մեծ ծավալով, ունի խոցելի գազամուղներ, որոնք անցնում են Հայաստանի հետ սահմանից 10 մղոն հեռավորության վրա:         

Չնայած, որ մի քանի անգամ եղել եմ այդ տարածաշրջանում, երբ լարվածությունը մեծ էր, այս անգամ վտանգն այլ կերպ եմ զգում: Առաջիկա ընտրությունները շեղում են Վաշինգտոնին: Թուրքիան եւ Ռուսաստանը գտնվում են հակառակ կողմերում (ինչպես եւ՛ Սիրիայում, եւ՛ Լիբիայում): Իսկ Եվրամիությունը կլանված է Բրեքզիթի ավարտով եւ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ Արեւելյան Միջերկրական ծովում լարվածությամբ: ՆԱՏՕ-ն, որը պահպանում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ գործընկերային հարաբերությունները, հայտարարում է, որ «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները, եւ որ հակամարտությունը ռազմական լուծում չունի», սակայն որեւէ կոնկրետ առաջարկ չի անում:     

Խաղաղ կարգավորման հնարավորություններն անմխիթարական են թվում։ Մինսկի խմբի նոր տարբերակը, որի մեջ կմտնի Թուրքիան, կարող է ամրապնդել գործարքի հանդեպ վստահությունը։ Պուտինը մտերիմ է երկու երկրների առաջնորդների հետ, չնայած Ռուսաստանը ավելի շատ հակված է դեպի քրիստոնեական Հայաստանը։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Թուրքիան, միասին աշխատելով, կկարողանան երկու կողմին համոզել մի կողմ դնել աղետալի ճանապարհները, որով գնում են։

Մոտեցումը կարող է սկսվել ադրբեջանցիներին հողերի խորհրդանշական վերադարձից, երկու երկրները պարտադիր հրաժարվեն հրազենի եւ պայթուցիկ նյութերի օգտագործումից (ինչպես դա արեցին Չինաստանն ու Հնդկաստանը Հիմալայներում «հսկիչ գծում» ոչ մեծ հակամարտությունից հետո), եւ քայլ առ քայլ մոտենալ նոր սահմանների բացմանը։ Ընդհանուր ընկալմամբ՝ սրանից բացի, ոչ մի այլ բան խոստումնալից չի թվում։

Թոմաս դե Վաալի 2003 թվականի «Սեւ այգի» փայլուն գիրքը ներկայացնում է հակամարտության արմատները։ Նա վերջին էջերում ասում է․ «[Լեռնային Ղարաբաղի] վեճի ցանկացած արդարացի լուծում իր հետեւից կբերի երկու կողմի համար ցավոտ փոխզիջումներ, եւ այն ստիպված կլինի հավասարակշռել արմատապես հակադիր սկզբունքները»։ Ներկա պահին այդպիսի փոխզիջումները շատ ավելի քիչ հավանական են թվում, քան պոտենցիալ մեծ հետեւանքներով ոչ մեծ պատերազմը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ