News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կրկին կոչ արեց պատրաստվել երկարատեւ պատերազմի: Այս մասին նա հայտարարեց սեպտեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պատերազմի պետք է պատրաստվել:

«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի, քանի որ եթե պատրաստ չլինենք, խնդիրներ կառաջանան կարեւոր խնդրի իրականացման՝ մեր երկրում խաղաղ ապրելու հետ կապված»,- ասաց Հարությունյանը:

Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ նախագահը զուգահեռներ անցկացրեց նացիստական Գերմանիայի կայծակնային պատերազմի հետ, որը բառացիորեն ժամերի ընթացքում հասավ Մոսկվայի արվարձաններ: «Հիմա սահմանի կազմաձեւերը նույնն են, ինչ մինչ ագրեսիան, ոչինչ չի փոխվել: 4 օրվա ընթացքում գրեթե նույնքան տեխնիկա է խփվել եւ վնասվել, որքան արցախյան ողջ պատերազմի ժամանակ»,- նշեց Հարությունյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ