News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան իր պրոքսի-պատերազմի համար սիրիացի զինյալների հավաքագրման շաբլոն ստեղծեց, երբ հարյուրավոր վարձկաններ տեղակայեց Լիբիայում` Տրիպոլիում կառավարությանն օգնելու համար: Ադրբեջանի կողմից դրա ակնհայտ ներգրավվածությունը լրացնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած աշխարհաքաղաքական բախումների շարքը, այդ թվում` Լիբիայում քաղաքացիական պատերազմի մեջ մտնելը, ապստամբների համար հնարավորությունների ապահովումը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, մասնակցությունը ծովային լարված դիմակայությանը Միջերկրական ծովի արեւելյան մասում, որում ներգրավված են Ֆրանսիան եւ եվրոպական այլ կառավարություններ եւ մարտերը Սիրիայի եւ Իրաքի սահմաններում գործող քուրդ անջատողականների հետ, գրում է Washington Post-ը:

Սովորական սիրիացիները խաղազինվոր են դարձել տարածաշրջանային այս բռնկման մեջ: «Այն ժամանակ, երբ սիրիական տնտեսությունը եւ արժույթը քայքայվում են, պոտենցիալ զինյալներին դժվար է հրաժարվել Լիբիա մեկնելու համար առաջարկվող առատաձեռն ֆինանսական փաթեթներից, առաջարկներից, որոնք ամսական 2000 դոլար աշխատավարձ եւ 500 դոլար կանխավճար են ներառում Սիրիայում մնացած ընտանիքների համար եւ մի քանի հազար դոլար մահվան նպաստ վճարելու խոստում»,- հայտնել են իմ գործընկերները:

Կես տասնամյակ առաջ պետության փլուզումը եւ տնտեսական դժվարությունները որպես իսլամիստ գրոհայինների շարժիչ ուժ էին դիտվում, որոնք սիրիական պատերազմի քաոսի են վերաճում: Այժմ այդ մարտիկներից մի քանիսը նոր հակամարտությունների են գնում, որոնք հրահրվում են մրցակից ազգային պետությունների կողմից: Սիրիայի զինյալների գերակշռությունը Լիբիայի նման տարածքներում արտացոլում է «արտատարածքային ռազմական ուժերի աութսորսի գլոբալ միտումը, որը մասամբ պայմանավորված է Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում քոչվոր վարձկանների առկայությամբ եւ մասնավոր ռազմական ընկերությունների աճով»,- պնդում է Կարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ֆրեդերիկ Ուերին:

Այս կազմակերպությունները կարող են Լեռնային Ղարաբաղի համար մարտերը որպես նոր հնարավորություն դիտել: Ռուսաստանի պաշտոնյաները կոչ են անում հրադադար հաստատել եւ թուլացնել լարվածությունը, բայց փորձագետները մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է սրվել, քանի որ Թուրքիան խախտում է ուժերի փխրուն հավասարակշռությունը: Անկարան եւ Մոսկվան կարող են բախվել միմյանց հետ երրորդ տիկնիկային բախման դեպքում, եթե հայ-ադրբեջանական բախումները դուրս գան Լեռնային Ղարաբաղի սահմաններից:

«Եթե մենք տեսնենք, որ այս հակամարտությունը տարածվում է աշխարհագրության այլ հատվածներում... դա կսկսի շատ ավելի բարդ դրվագ առաջացնել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ, որը դուրս կգա Սիրիայի եւ Լիբիայի առկա հակամարտությունների թատրոնների շրջանակներից»,- ասել է թուրք վերլուծաբան Սինան Ուլգենը Financial Times-ին»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ