Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմամբ եւ կարեւոր է համարում բանակցային գործընթաց սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ:
Նազարբաեւն «աջակցել է Ղազախստանի ադրբեջանական եւ հայկական սփյուռքի համատեղ կոչին` դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Նուրսուլթան Նազարբաեւը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ` նշելով Ղազախստանի համար երկու բարեկամ պետությունների միջեւ բանակցություններ սկսելու կարեւորությունը, որոնք կծառայեն իրավիճակի շուտափույթ կայունացմանը տարածաշրջանում»,- հայտնել է Նազարբաեւի մամուլի ծառայությունը Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի փոխնախագահ Ժանսեիթ Տույմեբաեւի հետ հանդիպումից հետո: