News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ երկրում շատերը կասկածներ ունեին, որ «Հալիսկո» նարկոկարտելը վերահսկում էր տխրահռչակ  «Պուենտե Գրանդե» բանտը, որից նարկոբարոն Խոակին Գուզմանն առաջին անգամ փախել էր 2001 թվկանաին, Հայտնում է Associated Press-ը:

Բանտը հայտնի էր դարձել իր թույլ ստանդարտների պատճառով եւ ստացել էր «Պուենտե Գրանդե» անվանումը, ինչը իսպաներենից թարգմանաբար «մեծ դուռ» է նշանակում:

Երկրի հանրային անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրազոն հայտարարել է, որ այս բանտի անվտանգության բարձր մակարդակի մասին լուրերը միֆ են, եւ իրականում այն ​​վերահսկվում էր «Հալիսկո» նարկոկարտելի կողմից:

Նախարարի խոսքով` «Հալիսկո» նարկոկարտելի անդամներ հանդիսոցաղ կալանավորների համար, ովքեր հայտնվել էին այս բանտում, լավ պայմաններ էին ստեղծվում կառավարման համար, եւ կարտելը  ձգտում էր ընդլայնել իր ազդեցությունը նաեւ այլ բանտերում` կազմակերպելով հանցագործների բաշխումը քրեակատարողական հիմնարկներում:

Երկուշաբթի Մեքսիկայի հանրային անվտանգության նախարարությունը հայտարարել էր բանտի փակման մասին` ասելով, որ այդ քայլը ձեռնարկվում է բանտարկյալների վերադաստիարակության արդիականացման, ինչպես նաեւ ծախսերի կրճատմանն ուղղված կառավարության արշավի շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ