Սիրիան նախազգուշացնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը Անկարայի միջամտության վտանգավոր հետեւանքների մասին: Այս մասին ասվում է արաբական հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը շաբաթ օրը փոխանցել է SANA գործակալությունը:
«Թուրքիան նպատակ է հետապնդում էլ ավելի բորբոքել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- ասվում է փաստաթղթում: «Անկարայի գործողությունները ամենուր բերում են լարվածության աճի եւ կրոնական բախումների սրման»:
Սիրիան կոչ է անում Երեւանին եւ Բաքվին «միջոցներ ձեռնարկել ռազմական էսկալացիան նվազեցնելու եւ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: «Ադրբեջանի կառավարությունը պետք է զգոն լինի, որպեսզի չընկնի թուրքական ծուղակը եւ պատասխանի հակամարտության զսպման եւ երկխոսության վերադառնալու հայկական նախաձեռնություններին»,- ընդգծել է Սիրիայի ԱԳՆ-ը: