News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Գագիկ Ծառուկյանն առաջին օրից տեղյակ է բոլոր գործընթացներից. Ինչ հնարավոր է անել անազատության մեջ գտնվելով, պարոն Ծառուկյանն անում է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Մենք հիմա պատերազմի մեջ ենք եւ այս վիճակում բոլոր հնարավոր ու անհնարին ջանքերն ու հնարավորությունները պետք է օգտագործենք, որ հասնենք հաղթանակի: ԲՀԿ-ականները առաջնագծում են, օրինակ պարոն Մադաթյանը, երեկ ես եմ վերադարձել, Դավիթ Մանուկյանը, Արայիկ Աղաբաբյանը»,-ասաց նա:

Հարցին, թե կիսո՞ւմ է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կրծխիքը, որ պետք է վարչապետի հետ փակ հանդիպում ունենալ՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակը, Արման Աբովյանն ասաց, որ դեռ այդ հարցն իրենք չեն քննարկել. «Իհարկե, կքննարկենք այդ հանդիպման անհրաժեշտությունը: Միգուցե պարոն Մարուքյանը ինչ-որ տեղեկություն ունի, ուզում է պարզել: Այս պահին մեր մասով բան չեմ կարող ասել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ