News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակն առաջնագծի զինվորներից տեսանյութ է հրապարակել։

«Որպես գումարտակի հրամանատար՝ սպասում էի, որ դուխը բարձր կլինի, բայց չէի սպասում՝ այս աստիճանի։ Գնում ենք, որ զինվորների կողքին լինենք, մի խրատ տանք, փորձի փոխանակում անենք, դուխ տանք, հակառակը՝ իրենք են ինձ դուխ տալիս»,- ասել է գումարտակի հրամանատարը։

Նա նշել է, որ հիմա իրավիճակը կայուն է. «Թե՛ հակառակորդի, թե՛ մեր կողմից կան կրակոցներ։ Մեր կողմից դիպուկ ու համապատասխան կրակոցի պատասխանը ստանում են»։

Զինվորներից մեկն էլ ասել է, որ եթե հակառակորդը կրկին ինչ-որ քայլի դիմի, ապա տասնապատիկ կստանա. «Ժողովուրդ ջան, ես ձեր ցավը տանեմ, սաղին հեսա չախ ենք տալու, ամեն ինչը լավ է լինելու, հեսա գալու ենք տուն, բան չի մնացել։

Մեր սուրբ պարտքը պիտի կատարենք։ Մեր հողը մեր կարիքն ունի։ Պետք է վերջնական հաղթական խաղաղության ներքո ապրենք։

Մեր ձեռքին է, մեր ձեռքին էլ մնալու է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ