News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների բողոքը։

Նրա պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեռ դատարանի կողմից մերժման որոշմանը ծանոթ չեն. «Սա այն դեպքերից է, որ իմաստ էլ չկա տեսնելու, թե ինչ է գրել, որովհետեւ որեւէ փաստական տվյալ չէր կարող գրել։ Արձանագրենք, որ վաղը դատական համակարգի հոգեհանգիստն է, որովհետեւ սրանով դատական համակարգը ցույց տվեց, որ եթե Վերաքննիչը մի քիչ կայացած դատարան է, սա էլ երկրորդ անգամ վերահաստատվեց, որ Վերաքննիչ դատարանին շատ ուժեղ են կոտրել։ Կեցցեն ԱԱԾ-ն ու Դատախազությունը, որ արդար դատական համակարգը վերածվեց այս աստիճանի։ Սա դատարանի որոշումը չէր, որովհետեւ դատարանի փոխարեն այս որոշումը կայացվեց»։

Պաշտպան Սարգսյանը նշեց, որ կներկայացնեն նաեւ վճռաբեկ բողոք. «Չնայած Վճռաբեկ դատարանից այլեւս հույս չի կարող լինել, որովհետեւ Վճռաբեկ դատարանն ընդհանրապես սպառված դատարան է»։

Դատարանի բակում հավաքված ԲՀԿ-ական պատգամավորները շեշտեցին, որ դատարանի կայացրած այդպիսի որոշումը քաղաքական հետապնդում է Ծառուկյանի նկատմամբ։

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ չէր սպասում դատարանի այդ որոշմանը. «Անկեղծ ասած բոլորս ակնկալում էինք, որ այս իրավիճակում, երբ օդի ու ջրի պես մեզ անհրաժեշտ է միասնականությունը, համախմբումը։ Դատարանը հավատարիմ կմնար իրավունքին եւ օրենքին։ Ցավում եմ, որ նույնիսկ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից։ Մենք այսօր մեր ներսում խրամատներ չպիտի ունենանք։ Պիտի հասկանանք, որ ունենք մեկ թշնամի. դա թուրք-արբեջանական տեռորիստն է։ Այսօր այսպիսի որոշումով կարելի է համարել դատական այս ինստիտուտը մեռած»։

Նշենք որ պաշտպանական թիմը բողոքարկել էր Ծառուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի այդ որոշման հիմք էր հանդիսացել քրեական գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը։

Գագիկ Ծառուկյանը կալանավորված է սեպտեմբերի 25-ից։

Նշենք, որ պաշտպանները Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ-ին։ Նրանք հայտնել են, որ ունեն փաստական տվյալներ, որ ինչ-որ պաշտոնատար անձանց անօրինական միջամտության արդյունքում «որոշվել» է, որ Վճռաբեկ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում պետք է մերժի ներկայացված վճռաբեկ բողոքները, որպեսզի դատական գործը շատ արագ մուտքագրվի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, հնարավորինս արագ կարգով քննություն իրականացվի եւ Գագիկ Ծառուկյանը կալանավորվի։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել ԱԺ, որը բավարարվել էր։ Սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր՝ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ առաջին ատյանի դատարանի որոշման՝ գործում հիմնավոր կասկածն առկա էր։ Այս որոշումը Վերաքննիչ էին բողոքարկել երկու կողմն էլ. դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի  բողոք էին ներկայացրել, որոնցից մեկն այն էր, թե գործն պետք է ՀՔԾ-ում քննվեր։ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության։

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմն ու Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք էին ներկայացրել։ Վճռաբեկ դատարանն էլ վարույթ չէր ընդունել կողմերի բողոքները։

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն ԱԺ նախկին մի քանի պատգամավորներ, որոնց թվում են՝ Աբրահամ Մանուկյանը, Վանիկ Ասատրյանը եւ Սեդրակ Առուստամյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը անհիմն է, ՍԴ-ն ողջամտություն դրսեւորեց․ Ծառուկյանի փաստաբան
ՍԴ-ն աշխատակարգային որոշմամբ մերժել է Ազգային ժողովի խորհրդի դիմումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները․․․
Այսօր մեր ճակատագրի որոշումն է. հիմնական խնդիրը պետք է լինի այս վիճակից դուրս գալը. Գագիկ Ծառուկյան
Որեւէ մեկը որեւիցե հարց այս պահին իրավունք չունի քննարկելու։ Այն ինչն այն ժամանակ արել ենք, հիմա ավելի շատ ենք անելու…
Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանից
Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քիչ անց դուրս է գալու…
Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Ծառուկյանի պաշտպաններն կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել…
Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվել է, այն կկայանա հոկտեմբերի 22-ին
Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք լրիվ հիմնավորումները միջնորդության...
13։00-ին դատարանում քննվելու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը
Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյւուս շահագրգիռ անձինք…
Ամենաշատ