News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի օրը Ժնեւում  Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններ կանցկացվեն` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից ջանքերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը: Նա հայտնել է, որ երկուշաբթի՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում բանակցությունները կշարունակվեն, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ուզում ենք, որ բոլորը հասկանան, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները՝ առանց նախապայմանների, եւ մենք բանակցություններ ենք սկսում Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ»,- ասել է Ֆրանսիացի նախարարը: «Մենք ամեն օր կապի մեջ ենք միմյանց հետ: Այս պահին դա հաջողությամբ չի պսակվել: Վաղը Ժնեւում հանդիպումներ կլինեն, իսկ երկուշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենան այլ հանդիպումներ, եւ մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հասնել բանակցությունների վերսկսմանը»:

Ժան-Իվ Լե Դրիանը նաեւ դատապարտել է «Թուրքիայի ռազմական միջամտությունը, որը հղի է հակամարտության միջազգայնացման խթանմամբ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ