News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը միջամտություն է նախատեսում հակամարտությանը ՀԱՊԿ երկրի ինքնիշխանության եւ ամբողջականության համար իրական սպառնալիքի դեպքում, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ պայմանները հստակ շարադրված են մեր կարգավորիչ փաստաթղթերում: Գոյություն ունի երկու շեմ. առաջինն այն է, երբ իրական սպառնալիքներ են ստեղծվում ՀԱՊԿ-ի մեր անդամ ցանկացած պետության անվտանգության, կայունության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար: Այդ ժամանակ այն իրավունք ունի դիմել ՀԱՊԿ, գործարկվում է միջպետական ​​խորհրդատվությունների մեխանիզմ, այդ թվում` արտակարգ, եւ դրա խնդրանքով անհրաժեշտ օգնություն կամ աջակցություն է ցուցաբերվում այդ պետությանը»,- ասել է Զասը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում` խոսելով այն մասին, թե որ դեպքերում ՀԱՊԿ-ը կարող է միջամտել հակամարտությանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի համատեքստում:

Նրա խոսքով` երկրորդ նման դեպքն ագրեսիան է, ռազմական հարձակումը: «Այդ պարագայում դա դիտվում է որպես ագրեսիա մեր բոլոր պետությունների դեմ, եւ այդ պարագայում եւս մեր երկրի խնդրանքով ագրեսիայի օբյեկտին անմիջապես ամեն տեսակի օգնություն է տրամադրվում, այդ թվում` ռազմական»,- պարզաբանել է գլխավոր քարտուղարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ