News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես գրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը երեկ որոշում է կայացրել որպես Վճռաբեկ դատարանի նախագահ առաջադրել Լիլիթ Թադեւոսյանի թեկնածությունը, որը նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է, որը հանդիսացել է 2008 թվականի «Մարտի 1»-ի մի շարք գործերով մեղադրող դատախազը: Սակայն վերջինս դեռ պետք է արժանանա ՀՀ ԱԺ-ի հավանությանը: «Ժողովուրդ» օրաթերթին ներքին իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել:

Նկատենք՝ երեք դատավորներ՝ Արսեն Մկրտչյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք ցանկություն էին հայտնել Վճռաբեկ դատարան գնալ որպես դատավոր, ներքին քննարկումներ են ունեցել եւ հասկացել, որ Ազգային ժողովի իշխող ուժի կողմից ընտրվելու պարագայում իրենք, այսպես ասած, պարտավորություններ են ունենալու հենց իշխող ուժի հանդեպ:

Այսինքն՝ հետագայում իշխող խմբակցության պատգամավորները կարող են այդ դատավորներից պահանջել մեղմ վերաբերվել իրենց հետ կապվող քրեական գործերի առնչությամբ, եւ ստացվում է՝ անկախ դատավորները Վճռաբեկ գնալու պարագայում ԱԺ-ից կախված կլինեն ու, հետեւաբար, կողմնակալ: Եվ այս պարագայում նրանցից շատերը ասել են, որ չեն ցանկանում առաջադրվել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Ամենաշատ