News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արցախցի կանայք, որոնք այս օրերին ժամանակավորապես ապաստանել են Երեւանում, բողոքի ակցիա են անում ՀՀ-ում ՄԱԿ-ի պատվիրակության գրասենյակի դիմաց։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ հանդիպեն, որպեսզի լսելի դարձնեն  Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մասին։

«Դուրս եկեք» վանկարկումներով արցախցի կանայք ու երեխաները դիմեցին գրասենյակի անձնակազմին։

«Իմ տունն այնպիսի զենքերով է ավերվել, որ աննկարագրելի է, ոչ մի տեղ նման զենք չեն կիրառում, բայց ես էլի գնում եմ Ստեփանակերտ, սակայն  մինչեւ դուրս չգան չեմ գնա էստեղից։ Հերիք է, ինչքա՞ն կարելի է կույր լինել, ինչ-որ շինծու բաների հետեւից են ընկնում»,- լրագրողների հետ զրույցում վրդովված ասաց արցախցի կանանցից մեկը։

Արցախցի մեկ այն կին դուրս գալով ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հետ հանդիպումից, հայտարարեց, որ գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղում չէ։

«Մենք պահանջեցինք շտապ հանդիպում, բայց մեզ բացատրեցին, որ նա հանդիպման է։ Մենք պայմանավորվել ենք, որ ժամը 17։00-ին մեր պահանջով կրկին ներկայանալու ենք։ Այսինքն՝ մենք չենք ցրվում, պետք լինի 15 օր կսպասենք, որովհետեւ գնալու տեղ չունենք»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ