News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպում։

«Մենք պահանջում ենք մեր հարցերի հստակ պատասխանները, պահանջում ենք հայկական մշակույթի ավերման հստակ գնահատականը։ Բավական է ջայլամային քաղաքականությամբ գլուխը կոխել հողի մեջ և անտեսել մի ամբողջ ժողովրդին, անտեսել Արցախում տեղի ունեցողը։ Սպասում ենք դեսպանի դուրս գալուն»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ապա բողոքի ակցիայի մասնակիցները սկսեցին  վանկարկել «Պահանջում ենք, պահանջում ենք»։

Բողոքի ակցիային միացել էր նաև հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը։ Նա դիմելով ԱՄՆ դեսապանատան աշխատակիցներին, հայտարարեց, որ պահանջում են դեսպանի հետ հանդիպում, որպեսզի վերջինս լսի իրենց ու ասի, թե ի՞նչ է պատրաստվում անել ԱՄՆ-ն։

«Դուք որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, մեծ պատասխանատվություն եք կրում հայ ժողովրդի համար այս օրհասկան պահին՝ որոշում կայացնել, որպեսզի չկրկնվի 1915թ․-ի դեպքերը։ Մեր բանակն ու պետությունը դա թույլ չեն տա, բայց դուք չեք կարող կողքից նայել, հեռվից հեռու ինչ-որ խորհուրդներ տալ և հորդորներ անել։ Դուք չեք կարող, Հայաստանն այսօր Արցախի հետ միասին կռիվ է տալիս ահաբեկչական Թուրքիայի, Ադրբեջանի և Սիրայից ահաբեկիչների դեմ, դուք իրավունք չուենեք անտարբեր նայել այս ամենին»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ