News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Համացանցային առեւտրի համաշխարհային առաջատար Alibaba ընկերության հիմնադիր 56-ամյա Ջեք Ման (չինական անունը՝ Մա Յուն), ըստ Hurun գործարար պարբերականի (Forbes-ի չինական օրինակ) վարկածի, 2020 թվականին գլխավորել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշը։ Այս մասին նշված է այսօր պարբերականի կայքում հրապարակված զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վարկանիշը կազմողները միլիարդատիրոջ կարողությունը գնահատել են 58,8 մլրդ դոլար։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Tencent հեռահաղորդակցային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ 49-ամյա Մա Հուատենը՝ 57,4 մլրդ դոլար կարողությամբ։ Այս տարի վարկանիշի երրորդ հորիզոնականում է Nongfu ապրանքանիշի խմելու ջրի արտադրողի տեր 66-ամյա Չժան Շանշանը՝ 53,7 մլրդ կարողությամբ։

«Այս տարի Hurun վարկանիշի գոյության 22 տարում գրանցվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց կարողության ամենամեծ աճը։ Ֆոնդային շուկաներում վերելքը եւ նոր լիսթինգների ալիքը հանգեցրել են նրան, որ Չինաստանում անցած տարի ամեն շաբաթ հայտնվել է 5-ական նոր դոլարային միլիարդատեր։ Աշխարհը դեռեւս երբեք չի տեսել ընդամենը մեկ տարում այդպիսի հարստության ստեղծում»,- զեկույցում մեջբերված է այս հետազոտությունների հիմնադիր Ռուպերտ Հոոգեվերֆի խոսքը։

Այս տարի չինացի միլիարդատերերի ցուցակը համալրվել է 257 մարդով եւ այժմ, Hurun-ի վարկածով, կազմված է 878 մարդուց։ Նրանցից մոտ կեսը բնակվում է Պեկինում, Շենչժենում, Շանհայում, Հանչժոուում, Գունաչժոուում եւ Սուչժոյում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ