News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-ադրբեջանական պատերազմում կարեւոր է հաշվի առնել ահաբեկչական խմբերի առկայությունը, որն այլեւս միջազգայնորեն հաստատված փաստ է. ահաբեկիչները տեսանյութերում նշում են, որ շարունակելու են ահաբեկչական գործողությունները այլ երկրներում եւս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Թաթոյանը նշեց, որ հակառակորդի կողմից եղած հարձակումները թիրախային եւ տարբերակում չդնող հարձակումներ են, որոնք իրականացվում են արգելված՝ կասետային զինատեսակներից։

«Այստեղ եւս մեկ կարեւոր գործոն կա, դա հսկայածավալ ատելության խոսքն է, որն առաջին օրվանից ուղեկցում է ողջ պրոցեսին: Ակնհայտ է, որ Ադրբեջանում եղել է պետական բարձր աջակցություն վայելող ատելություն: Սոցցանցերի էջերը, խմբերը, օգտատերերը, որ կան, ինստիտուցիոնալ բնույթ են կրում։ Բռնության տեսարաններ տարածելով, թիրախավորելով երեխաների, տարեցների՝ պարարտ հող են ստեղծում լրացուցիչ դաժանությունների եւ վայրագությունների համար»,- ընդգծեց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս ամենը պետք է դիտարկենք որպես մեկ միասնական շղթային բաղադրատարրեր, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս՝ խոսքը Հայաստանի ու Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ զտման մասին է: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 27-ից հարվածներ են հասցվել նաեւ ՀՀ քաղաքներին ու գյուղերին՝ Սոթք, Շատվան, Մեծ Մասրիկ, Կութ եւ այլն․ «Այստեղ փաստահավաք աշխատանքներն արել են սեպտեմբերի 30-ին, աշխատանքներն իրականացնելու օրը եւս ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները, հետո շարունակել ենք, բայց հաջորդ օրն ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ էին հացրել այնտեղ, որտեղ մենք փաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել, որի արդյունքում ունեցանք մեկ սպանված քաղաքացիական անձ եւ երկու վիրավոր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ