News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Բավականին աճել են թվերը, և սա պայմանավորված է հիմնականում ռազմական դրության հետ կապված բնակչության հավելյալ շարժով։ Բայց առողջապահության հանակարգն այս պահին վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։

«Կովիդով հիվանդների բուժօգոնությամբ այս պահին ներգրավված է շուրջ 20 բուժհաստատություն, այսօր կամ վաղը ևս երկուսը  կմիանան»,- հայտնեց նա՝ հավելելով, որ այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, բուժօգնություն ստանում են տնային պայմաններում։

«Ինչպես ցանկացած վիրուս այս վիրուսը ևս շրջանառելու ընթացքում իր վարակելիությունը թուլանում է և այն դեպքերը, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, կամ ծանր դեպքերն ավելի պակաս են, քան առաջին ալիքի դեպքում»,- ընդգծեց Նարեկ Զեյնալյանը։

Հարցին, թե ռեսուրսները որքանո՞վ են բավարար, որպեսզի  առողջապահական համակարգը կարողանա սպասերկել և՛ վիրավորներին, և՛ կովիդով վարակվածներին, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այս պահին բժշկական անձնակազմի խնդիր չկա, բայց նա զգոնության կոչ արեց հանրությանը, որպեսզի համակարգը հավելյալ չծանրաբեռնվի։

Անդրադառնալով կովիդի դեմ պատվաստանյութի ստեղծմանը, Նարեկ Զեյնալյանն ասաց, որ այս պահին պատվաստանյութ չկա, որն  ապացուցված է, որ մեծ արդյունավետություն կունենա։

Նարեկ Զեյնալյանի դիտարկմամբ՝ վիրուսը երբեք չի վերանալու երկրագնդի վրայից և պետք է համավարակի դեմ ամենօրյա ռեժիմով պայքարել և համավարակի պայմաններում  սովորել ապրել։

«Եվ պատվաստանյութի առկայության դեպքում նաև օգտագործենք պատվաստանյութ․ սա է լուծումը։ Մենք չպիտի սպասենք, որ վիրուսը մեկ շաբաթից, մեկ ամսից, կամ մեկ տարուց վերանալու է և վարակակիր չենք ունենալու։ Նախկին համաճարակները՝ խոզի, թռչնի գրիպի վիրուսները չեն վերացել, հիմա էլ են մարդիկ վարակվում ենթադրենք՝ խոզի գրիպով»,- նշեց նա։

Ըստ Նարեկ Զեյնալյանի՝ բնակչության 40 տոկոսի և ավելիի դեպքում միայն կարելի է խոսել կոլեկտիվ իմունիտետի մասին։ Նրա համոզմամբ՝ եթե համաճարակային առումով իրավիճակը  լարվեց, պետք է որոշ սահմանափակումներ մտցնել։

«Ի՞նչ սահմանափակումներ, ի՞նչ ժամկետով, դա կախված է համաճարակային իրավիճակից»,- ընդգծեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ