News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 29
USD
508.21
EUR
605.94
RUB
6.7
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանում Արցախի հարցով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում խորհրդարանականները դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները:

Ինչպես հայտնում են Կանադայի Հայ դատի հանձնախմբից՝ Կանադայի Օնտարիո նահանգի խորհրդարանը Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու առաջարկ է արել, ինչպես նաև քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաեւ խաղաղ բնակչությանը։ Հենց նույն օրը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2018 թվականի դրությամբ Ղարաբաղի հարցը փակուղում էր, որից միայն մեկ ելք կար՝ տարածքների անվերապահ հանձնում. Փաշինյան
Մադրիդյան սկզբունքներով, որ հայկական կողմը 2007 թվականին ընդունել է որպես բանակցությունների հիմք. այդտեղ հստակ ասվում է, որ ԼՂ բնակչությունը պետք…
Ղարաբաղում Ռուսաստանի ԱԻՆ-ն ավարտել է խմբավորման երկարաժամկետ տեղակայման համար ճամբարի կազմակերպումը
Փրկարարների ճամբարում տեղակայված է բուժկետ, որտեղ կան անհրաժեշտ դեղամիջողներն ու որակավորված մասնագետներն առաջին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ անձնակազմին եւ անհրաժեշտության դեպքում քաղաքացիական բնակչությանը պոլիկլինիկական ծառայություններ մատուցելու համար…
Պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հարցում է ուղարկվել Արցախը հանձնելու մասին փաստաթղթի վերաբերյալ
Կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ…
Արցախի կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է հատուցումների կարգի վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ չկա որևէ ժամկետ հատուցման դիմում ներկայացնելու համար…
Ավելի քան 60 ռուս բժիշկ է ժամանել Ստեփանակերտ
Արեւելյան զինվորական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ տեղի բնակչությանը բժշկական օգնություն ցուցաբերելու համար…
Անտերության ենք մատնվա՞ծ. Զինվորների դիերը դուրս բերելիս վիրավորված հայ փոխգնդապետին ադրբեջանցին է օգնել
Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման...