News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր Բարձրագույն դատական խորհուրդը դիմելու է Ազգային ժողովի խմբակցություններին՝ առաջարկելով նրանց հանդիպում կազմակերպել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հետ: Դիմելով խմբակցություններին՝ ԲԴԽ-ն որոշել է պարզել՝ արդյոք այս իրավիճակում խմբակցությունները ցանկություն ունեն հանդիպել դատավորի թեկնածուներին:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներն են Արսեն Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագայի պաշտոնը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը եւ Սյունիքի մարզի դատախազ Սամվել Գրիգորյանը:

Եվ, ահա, ըստ ընդունված կարգի՝ խորհրդարանական խմբակցությունները պետք է հերթով հանդիպումներ ունենան դատավորի թեկնածուների հետ, լսեն նրանց եւ ապա որոշում կայացնեն, թե ինչպես են քվեարկելու: Սակայն այս իրավիճակում չի բացառվում, որ խմբակցություններն անգամ ցանկություն չհայտնեն հանդիպելու նրանցից որեւէ մեկի հետ:

Այդ դեպքում թերեւս նրանց ճակատագիրն անորոշ կմնա, եւ վերջնական որոշումն էլ կկայացվի հենց խորհրդարանում նրանց ելույթներից եւ հարցուպատասխանից հետո: Ինչեւէ, դատավորի թեկնածուները եւս անհամբեր սպասում են, թե ինչ կորոշվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ