News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Մուսթաֆա ալ Քադիմին հայտարարել է, թե ստիպված է հավասարակշռություն պահպանել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ՝ Եվրոպային կոչ անելով օգնության հասնել պարտքերի տակ կքած երկրի տնտեսությանը, փոխանցում է The Guardian-ը։

Քադիմիին ոմանք մեղադրել են ավելորդ զգուշավորության մեջ, բայց նա հայտարարել է, որ ավելի լավ է զգուշավոր լինել, քան արյունահեղ քաոսի եւ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշված։ Քադիմին փորձում է գտնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ոսկե միջինը, երկու երկրներ, որոնք պայքարում են Իրաքում ազդեցության համար։ «Ես քայլում եմ երկու բարձր շենքերի միջեւ ճոպանի վրայով։ Եվ ամեն օր պարում եմ օձերի հետ, որոնում ֆլեյտան, որ կառավարեմ այդ օձերին»,- նշել է նա։

Մտավախությունները, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների նախաշեմին Իրաքը կդառնա ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ռազմական առճակատման ասպարեզ, ուժգնացան, երբ Վաշինգտոնը սկսեց Իրաքում իր զինծառայողների թիվը կրճատել՝ անցյալ ամիս սպառնալով փակել իր դեսպանատունը։

Քադիմին ասել է, որ ԱՄՆ-ում ընտրություններից հետո իրեն սպասում է բարդ բանակցությունների անցկացում ամերիկյան զորքերի հտագա դուրսբերման եւ դրանց վերատեղակայման պայմանների շուրջ։ «Բոլորը երկխոսության համար հնարավորություն են փնտրում,- ասել է նա։ - Մենք այս նուրբ հարցի եւ դրա հետեւանքների շրջանակից դուրս գալու հնարավորություն ենք փնտրում՝ ով էլ որ լինի Սպիտակ տանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ