News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի վաթսունութ անդամներ խոսնակին կոչ են արել պատվիրակություն կազմել` Հյուսիսային Սիրիա ուղեւորվելու եւ տեղեկություններ հավաքելու համար այն շրջաններում իրավիճակի մասին, որոնք այժմ եւ նախկինում գտնվում էին քրդերի վերահսկողության տակ, որտեղ Թուրքիայի աջակցությամբ գործող ուժերը մեղադրվում են իրավունքների ոտնահարման եւ ռազմական հանցագործությունների մեջ, փոխանցում է Ahval-ը:

Եվրախորհրդարանի պատգամավորները Դեյվիդ Սասոլիին ուղղված բաց նամակում պահանջել են, որպեսզի Թուրքիայի կառավարությունը դադարեցնի քաղաքական, տնտեսական եւ ռազմական աջակցությունը բոլոր այն խմբավորումներին, որոնք կապված են Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին զեկույցում փաստված մարդու իրավունքների համակարգված խախտումների հետ:

ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը շարունակական թալան, սեռական ոտնձգություններ, գույքի յուրացում եւ լայնորեն տարածված կամայական ազատազրկումներ է հայտնաբերել Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի կողմից:

«Զոհերը, հիմնականում` քրդեր, ովքեր կարողացել են փրկվել այդ վայրագություններից, ներկայումս գտնվում են Հյուսիսարեւելյան Սիրիայի ինքնավար վարչության շրջաններում»,- նշել են Եվրախորհրդարանի պատգամավորները` հորդորելով Սասոլիին «երկխոսություն սկսել Հյուսիսարեւելյան Սիրիայի քաղաքական իշխանության հետ եւ բանակցություններ սկսել մարդկանց հետ, ովքեր փախել են թուրքական օկուպացիայի տակ գտնվող տարածքներից»: Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորների` հետաքննությունից հետո կարող է քրեական հետապնդում սկսվել իրավունքների խախտումների եւ ռազմական հանցագործությունների մեջ մեղավորների նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) շրջանակներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ