News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը մնում է Եվրոպայում ամենաողբերգական եւ մշտական վեճերից մեկը: Դա չավարտված հակամարտություններից մեկն է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Հայաստանն ու Ադրբեջանը փորձում են միմյանց ստիպել կապիտուլացվել: Այս մասին Foreign Affairs-ում իր հոդվածում գրում է Թոմաս դե Վաալը.

«Այդ հակամարտության չլուծվածությունը բխում է 2 գործոնից. անվտանգության դարավոր դիլեմա, որում յուրաքանչյուր կողմ ձգտում է հասնել անվտանգության զգացողության եւ մյուսի հաշվին վերահսկողության՝ այդպիսով խափանելով երկուսի անվտանգությունը, ինչպես նաեւ ժողովրդավարության դեֆիցիտը, հասարակության վստահության լրիվ բացակայությունն ու իրական երկխոսությունը, ինչը երկու կողմերի միջեւ փոխզիջումը գրեթե անհնար է դարձնում:

Հակամարտությունն առաջացել է միջազգային ծանր շրջանում. հնարավոր է, որ հենց այդ պատճառով Ադրբեջանը որոշեց գործել այս պահին: ԱՄՆ-ն երկար տարիներ շարունակ էապես չի մասնակցել բանակցություններին՝ չնայած ԵԱՀԿ միջնորդական գործընթացում ֆորմալ առաջատար դերին: Ռուսաստանի ռազմավարությունը բացահայտվել է. եթե Մոսկվան բացահայտ աջակցի իր ռազմական դաշնակից Հայաստանին, ապա կկորցնի մեկ այլ գործընկերոջ՝ Ադրբեջանին:

Թուրքիան՝ խաղացող, որը չի միջամտել տարածաշրջանում իրավիճակին ուղիղ 100 տարի, կրկին իր մասին հիշեցրել է. Անկարան կարող էր նոր հակամարտություն նախաձեռնել՝ ուղիղ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին՝ այդպիսով վերակենդանացնելով հին, էքզիստենցիալ մտավախությունները հայերի շրջանում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի օգնությունը Բաքվին կարող է ուղղված լինել ավելի շատ ներքին քաղաքականությանն ու թյուրքական ազգի հետ համերաշխությանը, քան Կովկասում ռազմավարական շահերին, սակայն մահաբեր անօդաչուների մատակարարումն Ադրբեջանին մինչ այժմ պատերազմում վճռորոշ գործոն էր:

Եթե Ադրբեջանի առաջխաղացումը դանդաղի ձմռան կամ լեռնային աշխարհագրության պատճառով, հակամարտությունը կարող է վերածվել դանդաղ պատերազմի: Եթե ադրբեջանական ուժերին հաջողվի շրջափակել Լեռնային Ղարաբաղը, կտրել Հայաստանի համար մատակարարման ուղիները, ապա դա կարող է մարդասիրական աղետի հանգեցնել:

Եթե փակուղի առաջանա, ապա ավանդական գերտերությունները կարող են փորձել լուծել խնդիրը: Ռուսաստանն ու Թուրքիան կթարմացնեն իրենց դերը, որը նրանք ունեցել են Կովկասում 19-րդ դարում, երբ ռուս կայսրն ու օսմանյան սուլթանը պատերազմներ են վարել Սեւ ծովի շուրջ: Հոկտեմբերի 14-ին Էրդողանի ու Պուտինի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցը դիտորդներին ստիպեց մտածել այն մասին, որ այդ հարցի հետ կապված Էրդողանն ու Պուտինը կառաջնորդվեն իրենց ծրագրերով, այլ ոչ թե հայերի եւ ադրբեջանցիների օրակարգերով:

Բազմակողմ դիվանագիտությունն արդյունք չտվեց: 1992 թվականին ԵԱՀԿ-ն հիմնել է Մինսկի խումբը, որի կազմում ներառվել են Բելառուսը, Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ն եւ մի քանի արեւմտաեվրոպական երկրներ, ինչպես նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այդ գործընթացն արդյունք չի տվել եւ նույնիսկ չի հանգեցրել ժողովրդավարության դեֆիցիտի վերացման:

Արդյունքում Ռուսաստանն իր վրա է վերցրել տարածաշրջանի ճակատագիրը որոշելու համար առաջատարի դերը ինչպես հիմա, այնպես էլ 100 տարի առաջ:

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջնորդությամբ կնքված գործարքը, ամենայն հավանականությամբ, հայերին ոչ շահավետ վիճակի մեջ կդնի, սակայն Ադրբեջանը եւս կարող է պարտվել: Նման պակտը ռուս խաղաղապահներին թույլ կտա ներթափանցել այդ շրջան, որի դեմ է հանդես գալիս Ադրբեջանը:

Անվերջանալի պատերազմը կարող են կանխել միայն Ադրբեջանն ու Հայաստանը: Սակայն նրանք պետք է եզրակացության գան, որ հակամարտության կարգավորումը բխում է իրենց շահերից: Ներկայիս արյունահեղությունը, ցավոք, խոսում է այն մասին, որ նման որոշում դեռ չկա: Նույնիսկ եթե մարտերի այս փուլն ավարտվի հօգուտ Ադրբեջանի, հայերը չեն հանձնվի: ԼՂ շուրջ վեճը, ամենայն հավանականությամբ, կմնա չլուծված նաեւ հաջորդ սերունդների համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ