News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի հայերի ակցիայի ժամանակ վիրավորված հայ տղայի վիճակը ծանր է: Այս մասին ասաց ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով, որ հիմա ճանապարհը բացում են եւ գնան հիվանդանոց:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ, որտեղ նրանք փակել էին Վալանս տանող մայրուղին եւ պահանջում էին Ֆրանսիայի իշխանություններից սանձել Թուրքիային ու Ադրբեջանին, նաեւ ճանաչել Արցախի անկախությունը, թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել:

Ակցիայի ժամանակ հետեւից կողմից հայերին են մոտեցել մի քանի թուրքե, ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի: Դրանից հետո հայերը պատասխան հարվածներ են հասցրել:

«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասել է հայ ցուցարարներից մեկը:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշել է, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այս պահին շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տալիս տուժածներին:

Նշենք, որ երկար ժամանակ վիրավոր հայ ցուցարարը ընկած էր ասֆալտին եւ ի վիճակի չէր շարժվել:

Ժամանել են ոստիկաններ, նաեւ թուրքերի քանակն է ավելացել, ոստիկանները թույլ չէին տալիս, որ թուրքերն ու հայերը մոտենան իրար՝ հնարավոր բախումից խուսափելու համար:

Ի վերջո, հայ ցուցարարները որոշեցին բացել ճանապարհը, իսկ իրենք ուղեւորվեցին հիվանդանոց՝ իրենց վիրավոր ընկերոջը տեսակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ