News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախում Ադրբեջանա–թուրքական հարձակման  ընթացքում հոկտեմբերի 24–ին զոհվել է հադրութցի ազատամարտիկ Կամո Գրիգորյանի կրտսեր որդին՝ 25–ամյա Կամոն։ Կամո Գրիգորյանը մասնակցել է Հադրութի և հարակից բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին և զոհվել 1994թ. ապրիլի 15–ին Ֆիզուլիի շրջանում՝ այդպես էլ չտեսնելով որդուն։ Հոր մահից հետո տղային կոչել են նրա անունով։ Կրտսեր Կամոյի մայրը՝ Նաիրան, միայնակ, զրկանքներ կրելով մեծացրել է չորս զավակներին, որոնցից  երկուսը այժմ կռվում են ռազմաճակատում։

Կամոյի հարազատները  NEWS.am–ին հայտնեցին, որ Կամոն ժամկետային ծառայության ընթացքում վիրավորվել է և ժամկետից շուտ զորացրվել։

«Վիրավորման հետևանքով Կամոն ուներ սրտամկանի և թոքի վնասվածք, իսկ ձախ աչքը կուրացել էր, բայց չնայած դրան տարբեր տեղեր աշխատում էր, որ օգնի ընտանիքին։ Արցախի հարավային հատվածում նա աշխատում էր «Երեմյան Փրոջեքթս»-ի կողմից սպասարկվող  զորամասում՝ սննդի մատակարարման ծրագրում»,–պատմեց Կամոյի ազգականը՝ նշելով, որ անգամ ծանր մարտերի ժամանակ, երբ զորամասերը թշնամու կողմից հրետակոծվում էին, Կամոն չի հեռացել և մինչև վերջ կատարել է իր աշխատանքը՝ ընկերների հետ զորքին ապահովելով սննդով։

«Անչափ հայրենասեր, մարդասեր, համեստ տղա էր, բոլորին հասնող, առանց վարանելու պատրաստ էր օգնել բոլորին, շատ լավատես էր, բոլորին հույս էր տալիս, որ լավ է լինելու»,–ասաց մեր զրուցակիցը։

Կամոյին հուղարկավորել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ նրա հայրը հանգչում է Արցախի հայրենի գյուղում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ