News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են չինական հինգ գործակալների ձերբակալման մասին՝ Չինաստանի կառավարության քննադատների դեմ գործողությանը մասնակցության համար, հայտնում է AFP-ը:

Գլխավոր դատախազի օգնական Ջոն Դեմերսն ասել է, որ մեղադրանքներ են առաջադրվել ութ անձանց, ովքեր ներգրավված են «Չինաստանի իրավապահ մարմինների ապօրինի գործողության մեջ, որը հայտնի է որպես Fox Hunt»: «Չինաստանը Fox Hunt-ը նկարագրում է որպես միջազգային հակակոռուպցիոն արշավ, որի ընթացքում ինքը փորձում է գտնել փախածներին ամբողջ աշխարհում եւ նրանց բերել Չինաստան քրեական պատասխանատվության ենթարկելու համար»,- ասել է Դեմերսը:

«Բայց շատ դեպքերում հետապնդվողները Կոմունիստական կուսակցության նախագահ Սիի (Ցզինպին) հակառակորդներն են՝ քաղաքական մրցակիցներ, այլախոհներ եւ քննադատներ: Ամեն դեպքում, այդպիսի գործողությունները օրենքի գերակայության եւ միջազգային նորմերի բացահայտ խախտում են»,- ասել է Դեմերսը մամուլի ասուլիսում:

Նա ասել է, որ հինգ չինացի գործակալները ձերբակալվել են ԱՄՆ-ում, իսկ մյուս երեքը ենթադրվում է, որ Չինաստանում են: Նրանց «ԱՄՆ-ում որպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության անօրինական գործակալներ հանդես գալու» մեղադրանք է առաջադրվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ