News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Նախկին հանգստավայր Վարոշան, որը գտնվում է Կիպրոսի բուֆերային գոտում, կվերածնվի եւ կբացվի ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը, որը երեկ այցելել է Ֆամագուստայի այս շրջան, որտեղ թուրք կիպրոսցիները հոկտեմբերի 8-ին Անկարայի աջակցությամբ վերջին 46 տարում առաջին անգամ եւ խախտելով ՄԱԿ գործող բանաձեւերը՝ հասանելիություն են ապահովել բոլոր ցանկացողների համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա մենք Վարոշայի շրջանում ենք, որը կբացենք ամբողջ աշխարհի համար»,- ասել է թուրք նախարարը։ Նրա խոսքը մեջբերել է Cyprus Mail պարբերականը։

Պարբերականը հայտնել է, որ Քուրումը իր նախարարության պատվիրակության հետ Կիպրոսի հյուսիսային մաս է ժամանել այն նպատակով, որ տեղում գնահատի իրավիճակը եւ ինքնահռչակ հանրապետության ղեկավարության հետ քննարկի անցյալում հռչակավոր Ֆամագուստայի հանգստավայրային շրջանի վերածնման հնարավորությունը, որտեղից հույն կիպրոսցիներին վտարել էին 1974 թվականին, եւ որը հայտնվելով ՄԱԿ բուֆերային գոտում՝ մինչեւ հիմա դատարկ էր եւ վերածվել էր քաղաք ուրվականի։ «Մենք թուրք կիպրոսցիների շարքերից շահագրգիռ կողմերի հետ միասին հավաքվել ենք, որ վերածնենք եւ կառուցենք Վարոշայի մեր շրջանը»,- ասել է թուրք նախարարը։

Քուրումը հայտնել է, որ Վարոշայում ստեղծվելու են ինչպես հետիոտնի, այնպես էլ հեծանվային ուղիներ, որոնցով թուրք կիպրոսցիները եւ Կիպրոսի հյուսիս ժամանողները կկարողանան անվտանգ տեղաշարժվել։ Նրա խոսքով՝ նախկին հանգստավայրի տարածքի բարեկարգմանը կաջակցեն Թուրքիայի բնակշին վարչությունը եւ Քոնյա պատմական թուրքական քաղաքի քաղաքապետարանը։

Ժամանակին Վարոշան, որը ոչ պաշտոնապես անվանում էին «միջերկրածովյան Լաս Վեգաս», Կիպրոսի գլխավոր զբոսաշրջային կենտրոնն էր եւ հանրահայտ էր նաեւ Հոլիվուդի աստղերի շրջանում։ Հույն կիպրոսցիները Ֆամագուստայից հեռացել են 1974 թվականի օգոստոսին թուրքական զորքերի կողմից Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացնելու երկրորդ փուլի ժամանակ։ Քաղաքի հույն համայնքի 26 հազար ներկայկացուցիչներին, որոնք քաղաքի բնակիչների ակնհայտ մեծամասնությունն էին կազմում, կարգադրվել է մեկ օրում հեռանալ Ֆամագուստայից միայն այն իրերով, որոնք կարող էին իրենց հետ տանել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ