News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
509.14
EUR
613.77
RUB
6.73
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը Ընտրիչների կոլեգիայի անդամ է դարձել, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով SiriusXM-ը:
«Ես ընտրիչ եմ Նյու Յորքից: Համոզված եմ, որ կկարողանամ քվեարկել Ջո [Բայդենի] եւ Կամալա [Հարիսի] օգտին»,- ասել է Քլինթոնը:

ԱՄՆ-ում ընտրություններն անցկացվում են երկու փուլով: Առաջին փուլում երկրի յուրաքանչյուր նահանգում ընդհանուր քվեարկություն է անցկացվում, որից հետո հաղթողը ստանում է այդ նահանգի բոլոր ընտրողների ձայները: Նահանգների ընտրիչներից բաղկացած կոլեգիան ընտրողների կամքն ապրապնդում է ֆորմալ քվեարկությամբ:

2016-ին նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը գրեթե 3 միլիոնով ավելի շատ ձայն էր հավաքել, քան նրա մրցակից Դոնալդ Թրամփը: Ընդ որում, հանրապետականների ներկայացուցիչը ավելի մեծ թվով ընտրիչների ձայ էր ստացել, ինչը նրան ԱՄՆ նախագահ դարձրեց:

ԱՄՆ նախագահի հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 3-ին: Երկրի Դեմոկրատական ​​կուսակցությունը կներկայացնի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, իսկ հանրապետականների կողմից հանդես կգա պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ