News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներն այժմ անձնագրերում կկարողանան Իսրայելը նշել որպես իրենց ծննդավայր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Հինգ տարի առաջ ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել օրենքը, որը թույլ էր տալիս Երուսաղեմում ծնված ամերիկացիներին անձնագրերում Իսրայելը նշել որպես իրենց ծննդավայր:

Մահմեդականների, հրեաների եւ քրիստոնյաների համար սուրբ քաղաք Երուսաղեմի ապագա կարգավիճակն նընկած է իսրայելա-պաղեստինյան հակամարտության հիմքում: 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց ԱՄՆ տասնամյա քաղաքականությունը եւ Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք:

Իր հայտարարության մեջ Պոմպեոն ասել է, որ Երուսաղեմում ծնված ԱՄՆ քաղաքացիներին Իսրայելը կամ Երուսաղեմը որպես իրենց ծննդավայր ընտրելու թույլտվություն տալու մասին որոշումը «համապատասխանում է Թրամփի 2017 թվականի որոշմանը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ