News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական Wirecard ընկերության նախկին թոփ մենեջերը կասկածվում է ավստրիական լրտեսական BVT գործակալության օգտին աշխատելու մեջ, հաղորդում է AP-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Wirecard-ի նախկին գլխավոր օպերացիոն տնօրեն Յան Մարսալեկը կասկածվում է այս տարվա սկզբին ընկերության անսպասելի սնանկության հետ կապված մի շարք խարդախությունների մեջ:

Ընկերությունը վարկատուներից պաշտպանության մասին հայտ է ներկայացրել այն բանից հետո, երբ ղեկավարները խոտովանել են, որ 1,9 մլրդ եվրոն, որը պահպանվում է Ֆիլիպիններում թրաստային հաշիվներում, հավանաբար, գոյություն չունի:

Sueddeutsche Zeitung թերթը հայտնել է, որ Գերմանիայի դաշնային դատախազությունն ապացույցներ ունի, որ Մարսալեկն աշխատել է BVT գործակալության օգտին: Գերմանացի պատգամավոր Պատրիկ Սենսբուրգը հայտնել է, որ Մարսալեկը, հավանաբար, աշխատել է միաժամանակ մի քանի լրտեսական գործակալությունների օգտին:

Օգոստոսին Գերմանիայի դաշնային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Մարսալեկի նկատմամբ:

Մարսալեկը պատասխանատու է եղել ողջ օպերացիոն գործունեության համար, ներառյալ՝ վաճառքներ, եւ կասկածվում է նրանում, որ բարձրացրել է վաճառքների ընդհանուր բալանսը եւ ծավալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ