News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 02
USD
506.98
EUR
607.41
RUB
6.66
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Էգեյան ծովում տեղի ունեղած երկրաշարժի հետեւանքով Արեւմտյան Թուրքիայի Իզմիր նահանգում  շենքեր են փլուզվել: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը` վկայակոչելով տեղական իշխանություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Դրա տվյալներով` Իզմիր քաղաքի Բայրաքլի թաղամասում տասը շենք է ավիրվել: Ավերածություններ կան նաեւ իզմիրյան Բորնովա թաղամասում: Նաեւ հայտնի է դարձել, որ վնասվել են Իզմիրից 100 կմ հեռավորության վրա գտնվող առողջարանային Քուշադասի քաղաքի որոշ շենքեր:

Այս պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ առնվազն վեց շենք է ավերվել:

Միեւնույն ժամանակ, Իզմիր նահանգի նահանգապետ Թունշ Սոյերը հայտարարել է առնվազն 20 շենքի փլուզման մասին: «Այս պահին հայտնի է, որ [Իզմիրի] Բորնովա եւ Բայրաքլի թաղամասերում ավերվել է վեց տուն: Ուշաք, Դենիզլի, Մանիսա, Բալիքեսիր, Այդին եւ Մուղլա նահանգներում, շենքերի փոքր ճաքերից բացի, ավերածություններ չկան: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել»,- գրել է նախարարը Twitter-ի իր էջին:

Հեռուստաալիքի տվյալներով` Իզմիրի բնակիչները մասնակցում են մարդկանց փլատակներից փրկելու աշխատանքներին: NTV-ն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչպես են մարդիկ, փրկարարների հետ միասին, փորձում գտնել փրկվածներ քաղաքի տարբեր հատվածներում: Բորնովա թաղամասում համատեղ ուժերով մի կին փրկվել է փլատակներից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի Դմանիս քաղաքից հարավ-արեւմուտք 4 բալանոց երկրաշարժ է եղել. երկրաշարժը զգացվել է նաեւ Լոռու մարզի գյուղերում
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Մեծավան եւ Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ…
Թուրքիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հայտնի է, որ օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա...
Այս գիշեր Վրաստան-Հայաստան սահմային գոտում երկրաշարժ է գրանցվել
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին...
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում 4 բալ է կազմել․․․
Թուրքիայի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 98-ի
Տուժած 994 քաղաքացիներից 847-ը հիվանդանոցներից դուրս է գրվել․․․
Սամոս կղզում ավելի քան 400 ընտանիքներ երկրաշարժից հետո անօթեւան են մնացել
Բնակելի շենքերի մեծ մասը վնասված է, որոնք երկրաշարժից հետո ինժեներական ծառայությունները ստուգել են եւ բնակվելու համար ոչ պիտանի ճանաչել․․․
Ամենաշատ