News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ռեջեփ Թայիփ Էրդողանի շուրջ քսանամյա կառավարման ներքո գրեթե չի թաքցնում իր ավելի ու ավելի իսլամիստական միտումները, ակտիվորեն աշխատում է ընդդեմ Արեւմուտքի շահերի, որը կոչ է անում հեռացնել երկիրը ՆԱՏՕ-ի կազմից, գրում է Spectator-ը:

Անկարան սպառնում է անդառնալի կերպով ձախողել միությունը, որում այն ընդգրկված է 1952 թվականից, քանի որ Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը թափ է հավաքում Էրդողանի՝ Արդարություն եւ զարգացում իշխող կուսակցության օրոք:

Վերջերս Թուրքիան ներքաշվել է Ֆրանսիայի հետ դիվանագիտական սկանդալի մեջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ իսլամի եւ մահմեդականների մասին հայտարարությունների, եւ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը հեռացնելու մերժման պատճառով: Ի պատասխան՝ Էրդողանը կասկածի է ենթարկել Ֆրանսիայի իր գործընկերոջ հոգեկան առողջությունը եւ կոչ արել բոյկոտել ֆրանսիական ապրանքները:

Վերջին տարվա ընթացքում Թուրքիան սկսել է խոշոր հարձակում ընդդեմ քրդական ուժերի հարեւան Սիրիայում եւ Իրաքում՝ միաժամանակ միջամտելով Լիբիայում պատերազմին: Երկիրը նաեւ աջակցում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի հետ վեճի շրջանակում՝ միեւնույն ժամանակ ներքաշվելով Կիպրոսի եւ Հունաստանի հետ հակամարտության մեջ Արեւելյան Միջերկրական ծովում ածխաջրածնրային ռեսուրսների պատճառով:

Ինչո՞ւ այն ժամանակ ՆԱՏՕ-ն դեռեւս չի ձեռնարկել գործողություններ ընդդեմ իր ռազմատենչ անդամի: Ակնհայտ լուծումը կլիներ միությունից Թուրքիային բացառելը՝ քայլ, որը ցույց կտար, որ ՆԱՏՕ-ն չի հանդուրժում անդամներ, որոնք փաստացի վերածվել են ռազմատենչ տերությունների:

Հեղինակի կարծիքով՝ Միությունն այդպես ճիշտ կվարվեր, քան թույլ տար Անկարային իր պայմանները թելադրել, սակայն ՆԱՏՕ-ն չունի անդամ պետություններին հեռացնելու մեխանիզմներ:

Հնարավոր է՝ Միությունը կարող էր փոխել իր կանոնադրությունը Թուրքիային հեռացնելու համար, քանի որ հակառակ դեպքում դա միայն կամրապնդի միության ներկայիս թույլ իմիջը:

Եթե ՆԱՏՕ-ն չի կարող հակազդել իր դաշնակիցներին, քիչ հավանական է, որ նա պատշաճ կերպով կհակազդի իր թշնամիներին, եզրակացնում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ