News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ծագումով Թունիսից հանցագործը, որը հարձակվել էր Նիսում Նոտր Դամ տաճարում հավատացյալների վրա, ժամանել էր Ֆրանսիա ահաբեկչության նպատակով: Այդ մասին կիրակի հայտարարել է հանրապետության ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը La Voix du Nord թերթին տված հարցազրույցում:

«Ահաբեկչությունից կարճ ժամանակ առաջ նա ժամանել էր Ֆրանսիա:  Նա ժամանել էր սպանելու ակնհայտ նպատակով: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ ժամանելուն պես նա զինվել էր մի քանի դանակներով»,-ասել է նախարարը: Դարմանենի խոսքով՝ ահաբեկչության հարցերով դատախազը պետք է պարզի, երբ է հանցագործի մոտ ծագել հարձակման պլանը: «Սակայն նա չէր ժամանել պարզապես փաստաթղթեր ստանալու նպատակով»,-ասել է նախարարը:

ՆԳ նախարարը հաղորդել է, որ իշխանությունները պատրաստվում են ուժգնացել հսկողությունները երկրի սահմաններում: Նա նաեւ ընդգծել է, որ նախարար նշանակվելու պահից սկսած՝ Իտալիայի հետ սահմանին ուղարկվել են լրացուցիչ հարյուր ոստիկաններ: «Ես չեմ ցանկանում, ինչպես ենթադրում են ծայրահեղ աջակողմյա ուժերը, տեսնել ահաբեկիչ յուրաքանչյուր օտարերկրացու մեջ: Սակայն մենք չպետք է թուլանանք»,-ասել է Դարմանենը:

Հոկտեմբերի 29-ի առավոտյան 21-ամյա թունիսցին հարձակվել է Նիսի Նոտր Դամ տաճարի այցելուների վրա: Հարձակման հետեւանքով զոհվել է երեք մարդ: Հանցագործը ձերբակալվել է: Դեպքի հետաքննության մեջ ներգրավված է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազությունը: Իշխանությունների տվյալներով՝ քննության շրջանակում բերման է ենթարկվել յոթ մարդ, այդ թվում՝ հարձակվողը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Le Figaro թերթի տեղեկությունների՝ ահաբեկիչը ժամանել էր Նիս հարձակումից մի քանի օր առաջ: Ահաբեկչության նախորդ օրը նրան նկատել են տաճարի մերձակայքում քաղաքային տեսախցիկների համակարգով: Հարձակվողը Ֆրանսիա էր ժամանել Իտալիայի Լամպեդուզա կղզուց: Մինչ այդ նա ընտանիքի հետ միասին ապրել է Թունիսի Սֆաքս նահանգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ