News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ավստրալահայ ընտանիքը յուրահատուկ տարբերակ է գտել հայրենիքին աջակցելու համար։ Սեփական ռեստորանում պիցցա են վաճառել և 10 հազար դոլար նվիրաբերել համահայկական հիմնադրամին։ Այդ մասին «Հայերն այսօր»-ին պատմել է ռեստորանի համահիմնադիր Ժիրայր Արիսսյանը։

«Շատ հաջող ստացվեց գաղափարը, մարդիկ սկսեցին գալ։ Հայ մեծահասակները, երիտասարդները, մանուկներն ուզում էին նստել ռեստորանում, պիցցաները գնել։ Մեկը պիցցա էր գնում 20-25 դոլարի, 50 դոլար վճարում, գնում էր։ Մեկ ուրիշը 3 պիցցա էր գնում, 100 դոլարից պակաս էր, բայց 100 դոլար էր վճարում։ Մենք շատ ուրախ էինք այս ամենով», - «Հայերն այսօրի» հետ զրույցում ասել է նա։

Ավստրալահայ ընտանիքի անդամներից Լյուսի Արիսսյանն ասում է, երբ տեղեկացել են, որ Արցախում պատերազմ է սկսել, ցանկությունը մեծ էր նվիրատվություն կատարելու։ Գաղափարն իրականացրել են տեղի հայ համայնքի հետ․ «Փորձեցինք մեր մասնակցությունն ունենալ, որ օգտակար լինենք Հայաստանին, Արցախին, հայ զինվորին։ Պատերազմի առաջին օրը շատ ցավալի էր մեզ համար, մենք շատ ազդված, տխուր էինք։ Ե՛վ սրտով, և՛ հոգով ձեզ հետ էինք միշտ»։

Ավստրալահայ ընտանիքը ցանկություն ունի շարունակել նախաձեռնությունը, ասում են՝ աղոթում են հայրենիքի, հայ զինվորի համար և հավատում՝ հաղթելու ենք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ