News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից ընկեր Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական  Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  Ահմեդ Դավութօղլուն իր հիմնադրած «Ապագա» կուսակցության  առաջին համաժողովում ելույթի ժամանակ առանց անունը շեշտելու, սակայն ակնհայտ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սկանդալային խոսքեր է ասել նրա հասցեին։

«Այսօր Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ անգրագետ ու պոպուլիստ ղեկավարների տարածած ավտորիտար մշակույթի վիրուսը։

Եթե կորոնավիրուսը մարդու մարմնին է վնաս տալիս, ապա երկրորդը՝ ոչնչացնում է մարդու հոգին ու ուղեղը։

Պատմության այլ  վիրուսների պես, կորոնավիրուսը եւս կանցնի, սակայն մյուս վիրուսը մարդու բանականություն ու հոգին է զավթում եւ մնայուն է՝ ոչնչացնելով մարդու ինքնությունը»,– ասել է Դավութօղլուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ