News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թյուրըմբռնում կա, որ ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի դրականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերաբերմունքը միգուցե, քաղաքականությունը` ոչ: Միգուցե մեր ղեկավարությանը մեկ-երկու անգամ բարձր մակարդակով ընդունեն: Սակայն գլոբալ առումով ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակելու է իր շահերի սպասարկումը, ԼՂ հարցում չի փոխելու իր դիրքորոշումը, Իրանի և Ռուսաստանի հարցում շարունակելու է զսպման քաղաքականությունը, շարունակելու է Վրաստանին և Ադրբեջանին գնահատել որպես ռազմավարական դաշնակից, իսկ մեզ` բարձր առաջնահերթություն ունեցող պետություն:

Իրանի հետ միգուցե սկսվի քաղաքական երկխոսություն, ինչը որոշակիորեն կթուլացնի տարածաշրջանային լարվածությունը, սակայն գլոբալ առումով ամերիկացիները կշարունակեն Իրանին դիտարկել որպես մարտահրավեր:

Թուրքիայի մասով առավել կոշտ հռետորաբանության կիրառումը հնարավոր է գերակշռի, սակայն մակերեսային սանկցիաներից այն կողմ ոչինչ չի լինի: Ամերիկացիները Թուրքիային դիտարկում են որպես անառակ որդի, ով մի օր վերադառնալու է:

Թյուրըմբռնում կա, որ ԱՄՆ նոր նախագահի պարագայում ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կարող է փոխվել դեպի...

Опубликовано Suren Sargsyan Понедельник, 2 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ