News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մենք դեռ մարդու իրավունքների պաշտպանի դիմումին ծանոթ չենք, ծանոթ լինելուն պես կարող ենք դիրքորոշում արտահայտել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով նրան, որ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը դիմել է ՍԴ՝ ռազմական դրության պայմաններում լրատվամիջոցների սահմանափակումների սահմանադրականության հարցով:

«Որքան ծանոթ եմ պարոն Թաթոյանի հաղորդագրությունից, բարձրացվում է ավելի շատ իրավունքների սահմանափակման ծավալի, համաչափության հարցեր, ոչ թե ինքնին սահմանափակումների իրավաչափությունը: Կծանոթանանք եւ ըստ անհրաժեշտության մեր դիրքորոշումը կներկայացնենք նաեւ ՍԴ-ում»,-հավելեց Բադասյանը:

Հարցին, թե արդյոք դա չի ընկալվում որպես ազատ խոսքի սահմանափակում, Բադասյանը պատասխանեց. «Այո, այս սահմանափակումների նպատակը հենց ուղիղ ազդեցություն ունենալն է խոսքի ազատության վրա, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված  կարգավորումը թույլ է տալիս, որպեսզի ռազմական եւ արտակարգ դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի: Հայաստանում դա ուղղված չի խոսքի ազատության դեմ, բայց բնականաբար ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումներ կան եւ դրանք խիստ անհրաժեշտ են ռազմական դրության ռեժիմն ապահովելու նպատակով:

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, կնայենք, կքննարկենք , դեռեւս այքան ժամանակ համաչափության հետ կապված որեւէ գրավոր դիտարկում չենք ստացել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ