News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 25
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը նախազգուշացրել է, որ տնտեսությունը կարող է «անհավաար» վերելքի հետ բախվել՝ չնայած պատվաստանյութերի մշակման մասին լավ լուրերին, հայտնում է AP-ը:

Նրա խոսքով՝ ռիսկ կա, որ վախեցած սպառողները կարող են հետաձգել վերականգնումը, եւ կառավարություններին ու կենտրոնական բանկերին անհրաժեշտ կլինի քաղաքականություն` բացը փակելու համար, մինչ պատվաստումների լայն տարածումը:

«Մենք տեսնում ենք վիրուսի ուժեղ տարածում, եւ դա նոր դինամիկա է առաջացրել»,- ասել է նա՝ բացելով ԵԿԲ դրամավարկային քաղաքականության առցանց համաժողովը: «Չնայած պատվաստանյութերի վերջին նորությունները հուսադրող են թվում, մենք դեռ կարող ենք բախվել վիրուսի արագացման եւ խստացման սահմանափակումների կրկնվող ցիկլերի, մինչեւ համատեղ իմունիտետի ձեռքբերումը»:

Նա նշել է, որ «վերականգնումը կարող է լինել ոչ թե գծային, այլ ավելի շուտ՝ անկայուն, դադարներով եւ պատվաստանյութերի տեղակայման արագությունից կախվածությամբ: Այդ ընթացքում ծառայությունների ոլորտում արտադրությունը հազիվ վերականգնվի»:

Եվրոգոտու տնտեսությունը հուլիս-սեպտեմբեր եռամսյակում աճել է 12,7%-ով` ԵԿԲ-ի եւ կառավարությունների կողմից խթանող միոցների եւ վարակների անկման ֆոնին: Բայց վերջին շաբաթներին ամբողջ Եվրոպայում վարակները աճում են, ինչը ենթադրում է, որ տնտեսության վերականգնումը կշրջվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ