News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ես Երեւանում եմ։ Մի քանի արձանագրում։ Հնարավոր է հետագա օրերին ներկայացնեմ ծավալուն տեքստեր։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը։

«1. Երեկ՝ նոյեմբերի 10-ին ես Արցախի ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից հրաժարական եմ ներկայացրել եւ հիմա ազատ եմ արտահայտվելու։

2. Մենք բախվել ենք ազգային դավաճանության, որը հաստատապես կմտնի հայ ժողովրդի պատմության մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գիտակցված դիմել են դավաճանության։ Սա եղել է գիտակցված ընտրություն եւ քայլ։ Որքանով տեղյակ եմ՝ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունից ոչ մեկը հրաժարական չի ներկայացրել, եւ նրանք դառնում են  դավաճանության մասնակից։

3. Դավաճանության մասնակիցներն են նաեւ ՀՀ եւ Արցախի բոլոր նախագահները, որոնք ստորագրել են Արցախը հանձնելու տակ, եւ նրանցից յուրաքանչյուրն իր ավանդն է ունեցել այս օրերին տեղի ունեցածի մեջ։

4. Արդյունքում մենք կորցրեցինք Արցախը։ Տեսականորեն առայժմ հայկական մնացած դրա հատվածը կարելի էր փրկել՝ հայտարարելով Հայաստանին վերամիավորվելու մասին, բայց դավաճանները չեն կարող գնալ նման քայլի։

5. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է մտածել այն մասին, թե ինչպես փրկենք Հայաստանի մնացած մասը, որի վրա մահացու սպառնալիք է կախվել։

6. Տեղի ունեցածը 100 տարի առաջ Աթաթուրքի Թուրքիայի եւ Լենինի Ռուսաստանի միջեւ դավադրության կրկնությունն է։ Այդ ժամանակ մենք կորցրեցինք Արեւմտյան Հայաստանը, այս օրերին Պուտինի եւ Էրդողանի միջեւ դավադրության հետեւանքով՝ Արցախը։

7. Այս օրերին ես հիացմունքով էի հետեւում իմ ժողովրդին եւ նրա բանակին։ Մեր գործողությունները նույնպես պատմության մեջ կմտնեն որպես անգերազանցելի հերոսության, սխրանքի եւ ինքնազոհաբերման էջեր։

Մենք յուրահատուկ ու մեծ ժողովուրդ ենք, փայլուն երիտասարդություն ունենք։ Մենք ունենք տեղ-տեղ ժանգոտված, բայց ուժեղ եւ բարդությունների տեսանկյունից աներեւակայելի խնդիրներ լուծելու ունակ բանակ: Այն ի զորու էր կոտրել ցանկացած թշնամու, բայց կոտրվեց թիկունքին հասցված հարվածից ոչ մեծ լարվածության պահին, որը պետք է վճռեր պատերազմի արդյունքները։

Հարվածեցին մեր թիկունքին մինչ բեկումը «մի քանի ակնթարթում»։ Առաջնագծի տղաները ուրախությամբ ասում էին, որ թշնամին արդեն սասանվել է, Շուշիի տակ խմբավորումը փոշիացվել է, եւ իրենք պատրաստվում են հարձակման։

8. Քաղաքական գործիչները, որոնք փորձում են անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել հայկական բանակին եւ նրա սխրանքը, հայ ժողովրդին, որ քողարկեն իրենց դավաճանությունը, այն «տարածեն» ամբողջ ժողովրդի վրա, ոչ միայն դավաճաններ են, այլեւ սրիկաներ։

9. Հրատապ անհրաժեշտություն է հայկական պետականությունը հայ ժողովրդի վերահսկողությանը վերադարձնելը, որից հետո հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի փրկության եւ դավաճաններին դատելու խնդիրները։

Առայժմ ի վիճակի չեմ պատասխանելու մեկնաբանություններին»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ