News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այն աշխարհագրական կոորդինատներով, որոնք կսահմանվեն Ադրբեջանի տարածքում ստեղծվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի տեղակայման համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Այն տարածքում, որը մոտ չէ Ղարաբաղին եւ որը հավելյալ կհամաձայնեցվի համատեղ մոնիթորինգի կենտրոն հիմնելու համար: Կենտրոնը կաշխատի: Երեկ այդ մասին հուշագիր է ստորագրվել Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների մակարդակով: Կենտրոնը կգործի բացառապես հեռակա կարգով, օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկական միջոցներ, ներառյալ՝ անօդաչուներ եւ այլ տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս սահմանել վիճակը շփման գծում եւ որոշել, թե կողմերից որ մեկն է պահպանում կամ խախտում մարտական բոլոր գործողությունների եւ կրակի դադարեցման պայմանները: Այնպես որ, թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն այդ վայրերով, որոնք հատկացվել են ադրբեջանական տարածքում, այլ ոչ թե նախկին հակամարտության տարածքում»,-ասել է Լավրովը:

Ինչ վերաբերում է զինվորականների ուղարկելու մասին խորհրդարանում հնչած հայտարարություններին, Լավրովը նշել է, որ կարդացել է դրանք, կարդացել է նաեւ Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հայտարարություններն այն մասին, որ կաշխատեն ռուսներին հավասար նույն հիմունքներով: «Խոսքը բացառապես այդ կենտրոնի մասին է, որը հեռակա կարգով, առանց առաքելության ուղեւորման տեղակայվել է Ադրբեջանի տարածքում: Այդ կենտրոնում կգործեն ռուս եւ թուրք դիտորդներ, մասնագետները կաշխատեն հավասար պայմաններում: Լեռնային Ղարաբաղում թուրք խաղաղապահներ չեն լինի: Այդ մասին հստակ ասված է առաջնորդների հայտարարության մեջ»,-վստահեցրել է Լավրովը՝ հավելելով, որ որոշ մարդիկ խեղաթյուրված են ներկայացնում ձեռքբերված համաձայնությունները: «Քիչ չեն սպեկուլյացիաները, սակայն պետք է ղեկավարվել նրանով, ինչ գրված է թղթի վրա, որը լարված բանակցությունների արդյունք է, որոնք անցկացվել են հրադադարի հաստատումից մեկ շաբաթ առաջ»,-ասել է Լավրովը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ