News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ ղեկավարը հերքել է լուրերն այն մասին, որ Թուրքիան մտադիր է համալրել ԵԱՀԿ ՄԽ շարքերը:

«Եռյակն ընդլայնելու ծրագրեր չկան»,-ասել է Լավրովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով ԶԼՄ-ների տարբեր հրապարակումներն այն մասին, թե ով եւ ինչ է պարտվել, Լավրովը հայտարարել է, որ գնահատականներ շատ են. որ Ռուսաստանը պարտվել է, որ հաջորդը Ղրիմն է…«Վերլուծաբանների պակաս չկա: Թուրքիայում թերթերը մեղադրանքներ են հնչեցնում, որ Ռուսաստանը հաղթեց աշխարհում բոլորին, եւ որ Թուրքիան, իբր, հույս ուներ կապիտալիզացնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը: Գրում են, որ թուրքերը հաղթում են մարտի դաշտում, իսկ ռուսները՝ բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարդացել եմ հատվածներ թուրքական մամուլից: Նույն ալիքն է, սակայն Ռուսաստանի հասցեին մեղադրանքներով: Այդ դիվանային վերլուծությանը պետք է քիչ ուշադրություն դարձնել»,-ասել է Լավրովը:

Իր խոսքերը պատկերավոր դարձնելու համար նա հայկական ռադիոյի մասին անեկդոտ է պատմել. «Հայկական ռադիոն պատասխանում էր հարցերին: Հարցերից մեկը հնչում էր մոտավորապես այսպես. ո՞րն է մարդկային օրգանիզմի որոշ հատվածների եւ կյանքի միջեւ տարբերությունը: Պատասխանն այսպես էր՝ կյանքն ավելի դաժան է: Այդ պատճառով այն քննարկումները, թե ով եւ ինչ է կորցրել, նույն շարքից են, երբ քաղաքականությունն ու աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն ընկալվում են հետեւյալ տեսանկյունից՝ «եթե ես հաղթել եմ, ուրեմն ես լավն եմ, ես եմ քեզ ստորացրել կամ էլ դու ինձ»»:

«Դա մեր քաղաքականությունը չէ: Մենք շահագրգիռ ենք, որպեսզի աշխարհում, առաջին հերթին մեր սահմանների մոտ խաղաղություն տիրի, որպեսզի հակամարտություններ չլինեն: Հայտարարում էին, որ Ռուսաստանը շահագրգիռ չէ, որ ԼՂ-ում հակամարտությունը կարգավորվի, որ Ռուսաստանն է երկար տարիներ ձգձգել: Դա բացարձակ սուտ է: Ռուսաստանն առաջինն է ձգտել կարգավորել այն, ինչի օրինակ է Կազանի փաստաթուղթը, որը կարող էր նույն արդյունքը տալ,սակայն առանց արյունահեղության: Ցավոք, այդ ժամանակ դա անհնար էր, սակայն ոչ մեր մեղքով: Դրանից հետո մենք առաջ քաշեցինք երկփուլային մոտեցում, որը եւս սկզբում ընդունվեց ոգեւորությամբ, սակայն հետո կասկածներ առաջացան՝ 5 շրջան, 2 շրջան, իսկ ինչպե՞ս է անվտանգությունն ապահովվելու: Դա հետաձգվեց ոչ մեր մեղքով: Այժմ խնդիրը կարգավորվում է, ցավոք, ուժի կիրառման եւ երկու կողմերից զոհերի գնով: Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, սակայն վիրավորական է, որ արդյունքի ես հասնում արյան գնով, հնարավոր էր արդյունքի հասնել առանց դրա»,-հավելել է Լավրովը:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ