News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ժամանած ռուսական խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների շարասյունը մոտ 100 կիլոմետր երկարությամբ երթ կատարեց Հայաստանում եւ Գորիսից ժամանեց Ստեփանակերտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«15-րդ առանձին խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների հերթական շարասյունը, որը ժամանել է ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ օպերացիային մասնակցության համար, մոտ 100 կիլոմետր երկարությամբ երթ իրականցրեց Գորիս քաղաքում կենտրոնացման շրջանից դեպի Ստեփանակերտ քաղաք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ շարասյունների կազմում ժամանում են զրահափոխադրիչներ, ավտոմոբիլային տեխնիկա, նյութատեխնիկական ապահովման միջոցներ, որոնք Ռուսաստանի Դաշնությունից «Էրեբունի» օդանավակայան են տեղափոխվել ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռներով:

Խաղաղապահ զորակազմը բաղկացած է պայմանագրային զինծառայողներից, ովքեր խաղաղապահ առաջադրանքների կատարման, այդ թվում` զինված բախումներում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ուսումնասիրման եւ պահպանման հատուկ ուսուցում են անցել:

Նշվում է, որ խաղաղապահները հագեցած են ժամանակակից զենքով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, այդ թվում` ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով, «Վագռ» եւ «Թայֆուն» զրահամեքենաներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ