News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի Հայ դատի հանձնախումբը նամակ է հղել վարչապետ Ջասթին Թրյուդոյին Արցախում վերջին զարգացումների կապակցությամբ, հայտնում է TorontoHye-ն: Կանադայի վարչապետին ուղղված նամակում կոմիտեն իր վրդովմունքն է հայտնել Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառման կապակցությամբ:

Ուղերձում նշվում է նաեւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված խաղաղության պայմանագիրը: Այս կապակցությամբ կոմիտեն Ջասթին Թրյուդոյին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել Արցախը փրկելու համար եւ մշտական ​​արգելք դնել Թուրքիային զենքի կործանարար եւ անպատասխանատու վաճառքի վրա:

«Այս աղետալի համաձայնագիրը շատ իրական սպառնալիք է  հարավկովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ կայունության եւ անվտանգության համար: Ավելին, այս համաձայնագրի հետեւանքներն էական վստանգ կստեղծեն Հայաստանի եւ Արցախի ազգային ինքնության համար, կապակայունացնեն Հայաստանի տնտեսական ներուժը, սպառնում են տարածաշրջանի ժողովրդագրական կազմին` միաժամանակ ճանապարհ հարթելով Թուրքիայի եւ Ադրբեջանի համար շարունակելու պետության կողմից ֆինանսավորվող էթնիկական զտման եւ մշակութային յուրացման արշավն Արցախում եւ դրա սահմաններից դուրս»,- նշված է կոմիտեի համանախագահների նամակում:

«Այսպես կոչված խաղաղության եռակողմ համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը 1990-ականներից ի վեր պատասխանատու է հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդության համար»,- գրում են ուղերձի հեղինակները:

Նամակում խոսվում է նաեւ Կանադայի եւ միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների իսպառ բացակայության մասին, որոնք Թուրքիային եւ Ադրբեջանին թույլ կտային անպատիժ շարունակել իրենց հանցագործությունները:

«Միջազգային հանրությունը եւ Կանադան ոչ միայն չկարողացան դատապարտել Թուրքիային եւ Ադրբեջանին, այլեւ չկարողացան աջակցել միջազգայնորեն ճանաչված միջնորդական գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` թույլ տալով Թուրքիայի նման վտարակ պետություններին իրենց կամքը պարտադրել միջազգային հանրությանը: Սա միջազգային հանրության կողմից ագրեսորներին պատշաճ կերպով դատապարտել չցանկանալու եւ հրաժարվելու եւ բանակցային գործընթացի հետեւում թաքնվելու արդյունք է, որը նրանք նույնիսկ պարտադրել չկարողացան»,- նշվում է նամակում:

Ավելին, Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի կանադական տեխնոլոգիայի օգտագործումը սուր քննադատության էր ենթարկվել` նշելով, որ առանց այդպիսի բարդ տեխնոլոգիայի օգտագործման Ադրբեջանը չէր ունենա ոչ անհրաժեշտ ռազմավարական առավելություն Հայաստանի նկատմամբ, ոչ էլ տասնյակ անմեղ հայերին սպանելու հնարավորություն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ