News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Այստեղ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները զբաղված են ամեն ինչով, բացի այդ խայտառակ փաստաթղթի քննարկման հնարավորություն ընդձեռելուց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական քառօրյայի ժամանակ իր ելույթում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Իր խոսքում նա դիմեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանին.

«Տիկին Արփի Դավոյան, դուք ասում եք՝ ընդդիմությունը պետք է ամաչի ԱԺ դահլիճի կոտրած բռնակների համար. իսկապե՞ս, իսկ դուք ամաչո՞ւմ եք Արցախը հանձնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք հարյուր հազարավոր արցախցի ընտանիքներին անտուն ու անհայրենիք թողնելու համար, իսկ դուք ամաչո՞ւմ եք մեր հազարավոր ընտանիքների տան ճրագը մարելու համար։ Ուզում եմ հասկանալ, ես միշտ համարել եմ, որ իշխանությունում կան պրոֆեսիոնալ ու բանիմաց բազմաթիվ կադրեր, որոնք վստահաբար հասկանում են, որ պարտված երկրի վարչապետը, Արցախը հանձնած վարչապետը չունի ոչ իրավական, ոչ բարոյական իրավունք լինել Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Լավ, դուք ո՞նց եք պատկերացնում, որ վարչապետը շարունակելու է Ալիեւի հետ բանակցություններն ու քննարկումները, երբ Ալիեւն ամենավերջին ձեւով ստորացրեց վարչապետին, երբ ծիծաղի առարկա դարձրեց Հայաստանի Հանրապետության թիվ մեկ պաշտոնյային։ Ամբողջ քաղաքակիրթ աշխարհի պրակտիկայում չկա նման բան, որ պարտված ու կապիտուլյացիայի ենթարկված պաշտոնյան շարունակի պաշտոնավարել»։

Անդրադառնալով այն հայտարարությանը, թե ընդդիմադիրներն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ իրականացրած բռնությունը չեն դատապարտել՝ Իվետա Տոնոյանն ասաց. «Ակնհայտ ստահոդ տեղեկություններ եք տարածում, թե մենք չենք դատապարտել Արարատ Միրզոյանի դեմ իրականացվածը. կամ տեղյակ չեք, կամ ստում եք միտումնավոր։ Հարցրեք Արարատ Միրզոյանին, թե քանի անգամ է նրա հետ կապ հաստատվել, չեմ մատնանշում մեր հրապարակային կոչերը, որ մշտապես դատապարտել ենք բռնությունը։ Դուք անգամ դա չարեցիք, երբ Խորհրդարանի այս դահլիճում նստած ձեր գործընկերների նկատմամբ էր բռնություն իրականացվում։ Իսկ Խորհրդարանի այս դահլիճի բռնակի որպիսություն ամենավերջին բանն է, որ ձեզ պետք է հետաքրքրեր, որովհետեւ դուք իշխանության եկաք Ռադիոտունն ու ԵՊՀ-ն ջարդելով, բռնակներ ու դռներ վերացնելով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ