News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն համառորեն հրաժարվում է արգելել Թուրքիայում նախապատրաստվող «Մավի Մարմարա» նավատորմի երկրորդ նավարկությանը դեպի Գազայի հատված։

Թուրքիայի արտգործնախարարը «Ռոյթերս»-ի հետ հարցազրույցի ընթացքում հայտարարել է, թե ժողովրդավարական երկրներում ոչ ոք չի կարող սահմանափակել հասարակական կազմակերպությունների գործունեությունը։ «Մենք իրավունք չունենք արգելք հանդիսանալ այն մարդկանց, ովքեր դեմ են օրենքից դուրս շրջափակմանը։ Այս խնդրում պատասխանատվությունն ընկած է Իսրայելի ուսերին»,-ասել է Դավութօղլուն՝ կրկին կոչ անելով Իսրայելին՝ ներողություն խնդրել նախորդ տարի սպանված 9 քաղաքացիների սպանությունների համար։

Նշենք, որ 2010-ի մայիսի 31-ին Իսրայելական զինված ուժերը գրոհով վերցրել են Գազայի հատված օգնություն տանող թուրքական նավեր։

Գործողությունների ընթացքում «Մավի Մարմարա» նավի վրա սպանվել էր Թուրքիայի 8 քաղաքացի եւ ազգությամբ թուրք  1 ԱՄՆ քաղաքացի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ